Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Լույս չի լինի

    Լույս չի լինի

    25.04.2019| 12:44
    ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 Աբովյան փ. 37, 39, 41 շենքերը, Կորյունի փ. 6 , 6ա, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Բուզանդի փ. 45-55 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ագաթանգեղոսի փ. 29, 29/1 շենքերը, Տիգրան Մեծի պող. 6-12 շենքերը, Ադամյան փ. 8- 24 սեփական տները:
  • ԱՄՆ Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

    ԱՄՆ Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

    25.04.2019| 12:42
    ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատն այսօր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Սենատն առանձին կետով ճանաչել է նաև Արցախի անկախությունը՝ տեղեկացրել է Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սիմոն Մաղաքյանը:
  • Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը

    Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը

    25.04.2019| 12:41
    Երկարատև ծանր հիվանդությունից հետո ապրիլի 24-ին կյանքից հեռացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը:
  • Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը

    Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը

    25.04.2019| 12:40
    Ռուսաստան ժամանած Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինին:
  • Այսօրվանից՝ առանց տեղումների եղանակ

    Այսօրվանից՝ առանց տեղումների եղանակ

    25.04.2019| 12:39
    Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն ապրիլի 24-28-ը աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։ Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
  • Սի Ձինպինը Պեկինում ընդունել է Իլհամ Ալիևին

    Սի Ձինպինը Պեկինում ընդունել է Իլհամ Ալիևին

    25.04.2019| 12:39
    Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ձինպինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ Պեկին է մեկնել՝ մասնակցելու ճանապարհների, հաղորդակցության ուղիների զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին, որն անցկացվելու է ապրիլի 25-27-ը: Սի Ձինպինն ասել է, որ Եվրասիայում Ադրբեջանը Չինաստանի հետ համագործակցության կարևոր գործընկերներից է:
  • Զբոսաշրջային փորձություններ ՀՀ մարզերում

    Զբոսաշրջային փորձություններ ՀՀ մարզերում

    25.04.2019| 12:36
    Ապրիլի 26-28-ը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի համատեղ «Իմ Հայաստան» մշակութային զբոսաշրջության ծրագիրը կմասնակցի Երևանում կայանալիք «Ին-Տուր 2019» Էքսպոյին։ Ծրագիրը, որը ցուցահանդեսի գլխավոր գործընկերն է, եռօրյա ցուցահանդեսի ընթացքում կներկայացնի հինգ մարզերում զբոսաշրջիկների համար ստեղծված մշակութային և հետաքրքրաշարժ փորձառությունները։
  • Բելառուսի ՊՆ նախարարը քննադատում է և Արևմուտքին, և Արևելքին

    Բելառուսի ՊՆ նախարարը քննադատում է և Արևմուտքին, և Արևելքին

    25.04.2019| 10:45
    Բելառուսի ՊՆ նախարար Անդրեյ Ռավկովը հայտարարել է, որ իր երկիրը հայտնվել է «երկու կրակի արանքում»։ «
  • Դոնեցկի և Լուգանսկի բնակիչները հեշտացված կարգով ՌԴ անձնագիր կստանան

    Դոնեցկի և Լուգանսկի բնակիչները հեշտացված կարգով ՌԴ անձնագիր կստանան

    25.04.2019| 00:03
    Լուգանսկի և Դոնեցկի շրջանի բնակիչներին հեշտացված կարգով ՌԴ անձնագրեր ստանալու մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը: Այդ մասին տեղեկացնում է Korrespondent. net կայքը` հղում անելով Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրությանը:
  • Ժոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության տարելիցին Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել «Թվիթեր»-ում

    Ժոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության տարելիցին Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել «Թվիթեր»-ում

    24.04.2019| 23:58
    Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին «Թվիթեր»-ի իր էջում Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել: