-
24.04.2019|
00:00
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը հորդորել է պատգամավորներին ձեռնպահ մնալ ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտության լուծման կոչերից:
-
23.04.2019|
23:59
Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր Էջում հարցում է սկսել Գերագույն Ռադայի վաղաժամկետ արձակման վերաբերյալ։
-
23.04.2019|
23:58
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հերքում է, թե Նորագավիթի մաքսային կետի տնօրենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարորդի ազգականն է։
-
23.04.2019|
23:54
Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի ստորագրում 2019-ի մայիսի 13-ին չի լինի։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան ասել է. «Ադրբեջանի և Եվրամիության համաձայնագրի ստորագրումն անմիջականորեն մայիսի 13-ին չի նախատեսվում, քանի որ փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնք կստեղծեն գործընկերային հարաբերությունների իրավական հիմքը՝ շարունակվում են»։
-
23.04.2019|
23:52
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԱԾ միջնորդությունը՝ ևս երկու ամսով երկարացնել հեմոդիալիզի գործով մեղադրյալ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը։ Ադյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը լրանում է ապրիլի 25-ին, և չի բացառվում, որ նա այդ օրն ազատ կարձակվի։ Գլխավոր դատախազությունն արդեն բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը։
-
23.04.2019|
23:51
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսին պետական այցով կմեկնի Մեծ Բրիտանիա՝ տեղեկացրել է Բուքինգեմյան պալատը` նշելով, որ ԱՄՆ նախագահը տիկնոջ հետ Լոնդոն կժամանի Էլիզաբեթ երկրորդ թագուհու հրավերով:
-
23.04.2019|
23:49
Երկուշաբթի երեկոյան Կիևի կենտրոնում կազմակերպված հանրահավաքում Պյոտր Պորոշենկոն չի բացառել, որ կարող է մասնակցել Ուկրաինայի հաջորդ նախագահական ընտրություններին: Հանրահավաքի մասնակիցները նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել՝ իրենց երախտագիտությունը հայտնելու Պորոշենկոյին անցած հինգ տարիներին իրականացրած քայլերի համար:
-
23.04.2019|
23:48
Փհենյանը հաստատել է, որ առաջիկայում Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը կայցելի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը` չհստակեցնելով հանդիպման ժամկետներն ու վայրը:
-
23.04.2019|
23:47
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 23-25-ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին:
-
23.04.2019|
23:46
Ղազախստանի իշխող «Նուր Օթան» կուսակցությունը մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտահերթ համագումարում նախագահի պաշտոնում միաձայն առաջադրել է նախագահի պաշտոնակատար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը: