-
15.04.2019|
12:11
Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ աշխատանքից հեռացված մաքսավորի մասին մի քանի հարց բարձրացնելով։
-
15.04.2019|
12:09
Այսօր վաղ առավոտից «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Ընկերության աշխատակիցներին ուրբաթ երեկոյան տեղեկացրել են, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու:
-
15.04.2019|
12:09
Անհայտ անձը Կանադայի եկեղեցիում հրաձգություն է իրականացրել` հայտնում է Global News-ը: Միջադեպը տեղի է ունեցել Սալմոն Արմ քաղաքի եկեղեցիում: Երիտասարդը հրացանով եկեղեցի է մտել աղոթքի ժամանակ և մեկ մարդու սպանել:
-
15.04.2019|
12:08
Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման քննարկումից անմիջապես հետո, Անկարայում Իտալիայի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի կառավարություն՝ պարզաբանումներ ներկայացնելու։ Իտալիայում Թուրքիայի դեսպանը շտապ հանդիպում է խնդրել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտա Գրանդեի և կառավարության հետ։
-
15.04.2019|
12:06
Ֆինլանդիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանի ընտրություններում կուսակցություններից ոչ մեկը չի հավաքել ընտողների ձայների 20 տոկոսը, հաղթել է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հայտնել է երկրի արդարադատության նախարարությունը:
-
15.04.2019|
12:05
Ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին, Facebook-յան իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
-
15.04.2019|
12:05
Այսօր՝ ժամը 08:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
-
15.04.2019|
12:04
Այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի եռակողմ հանդիպումը։
-
15.04.2019|
12:03
Աժ-ն վաղը հերթական քառօրյա նիստում մի շարք հարցերի թվում քննարկելու է նաև Կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծն ու Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը: Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։
-
15.04.2019|
12:01
26-ամյա մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդներ սահմանելու նպատակներ ունի: Այս պահին ակտիվ աշխատում է բոլորովին նոր՝ «վագրի ծալում» վարժության վրա՝ նպատակ ունենալով ևս մեկ ռեկորդ սահմանել: Մարզիկը գրանցվել է հայկական «Դյուցազնագրքում», ապա դարձել «Գինեսի» ռեկորդակիր, սակայն այդքանով չի պատրաստվում սահմանափակվել: Նրա նպատակը բացարձակ ռեկորդակիր դառնալն է: