-
21.03.2019|
00:29
Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Ուինսթոն Փեթերսը կմեկնի Թուրքիա՝ պարզաբանումներ պահանջելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքում մուսուլմանների դեմ ուղղված և 50 մարդու կյանք խլած ահաբեկչության ֆոնին հակասական մեկնաբանությունների համար:
-
21.03.2019|
00:22
«2018թ.-ի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հայտարարեց Ամուլսարի ծրագրի՝ ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցություններն ուսումնասիրելու համար երրորդ կողմի անկախ աուդիտ պատվիրելու մասին:
-
21.03.2019|
00:18
Ապրիլի 2-ից սկսվելու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցն Աֆրիկյան տարածաշրջան` լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
21.03.2019|
00:15
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է ընթացիկ հարցերի՝ երկկողմ ու բազմակողմ օրակարգի վերաբերյալ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ պատասխանելով հարցին, որ խոսվել է ԼՂ հակամարտության լուծման մասին հայկական կողմի զիջումների միջոցով:
-
21.03.2019|
00:10
Ղազախստանի Սենատի պատգամավորները խոսնակ են ընտրել պաշտոնաթող նախագահի ավագ դստերը՝ Դարիգա Նազարբաևային` Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:
-
21.03.2019|
00:09
Երեկ էլ, այսօր էլ նախարության աշխատողներ են եղել Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
-
21.03.2019|
00:08
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ աշխարհը սպառազինությունների նոր մրցավազքի շեմին է:
-
21.03.2019|
00:07
Թերեզա Մեյի պնդմամբ` բրեկզիտը չպետք է անվերջ երկարաձվի: Համայնքների պալատում քննարկման ժամանակ վարչապետն ասել է, որ վերջնաժամկետը պետք է երկարաձգել մինչը հունիսի 30-ը:
-
21.03.2019|
00:06
ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առաջիկայում սպասվող հանդիպմանը ոչ թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բուն բանակցություններ են ընթանալու, այլ ձգտելու ենք բոլորի համար ընդունելի մեկնաբանություններ մշակել կարգավորման գործընթացում սկզբունքների ու տարրերի վերաբերյալ:
-
21.03.2019|
00:05
Ղազախստանի նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր առաջարկել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան Նազարբաևի պատվին՝ Նուրսուլթան, և խորհրդարանը փոփոխություններ է կատարել Սահմանադրությունում: