-
11.03.2019|
21:42
Յութուբյան The Ask Project ալիքը հարցում է անցկացրել Իսրայելի բնակիչների շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փորձելով պարզել, թե ինչ գիտեն իսրայելցիները Հայոց ցեղասպանության մասին և ինչպես են վերաբերվում իրենց կառավարության կողմից ճանաչելու հարցին:Ալիքի հաղորդավար Քորի Գիլ-Շուստերը բոլորին տվել է միևնույն հարցը. «Պե՞տք է Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
-
11.03.2019|
21:41
Մարտի 11-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիին: ՊՆ նախարարը շնորհավորել է Լին Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում:
-
11.03.2019|
21:40
Մարտի 11-ին ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, որ Հայաստան է ժամանել մարտի 11-15-ը անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում։
-
11.03.2019|
21:39
Հայաստանի հետ մեր գործընկերության մակարդակը և մեր հավակնությունները հենց այն մակարդակի վրա են գտնվում, որը երկու կողմից էլ ցանկալի են համարվում` Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։
-
11.03.2019|
21:38
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային: Նախագահը բարձր է գնահատել ՀՀ -ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս մակարդակը և համագործակցությունը տարբեր ծրագրերի շրջանակում:
-
11.03.2019|
21:37
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ` Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։
-
11.03.2019|
21:36
ՆԱՏՕ-ն հստակ հասկանում է քաղաքական ու մարդասիրական նկատառումները, որոնցով Հայաստանն օգնության ձեռք է մեկնում Սիրիային` Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։
-
11.03.2019|
21:35
Այսօրվա հանդիպումները Երևանում վերահաստատեցին իմ համոզմունքը, որ Հայաստանը շարունակելու է կայուն համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։
-
11.03.2019|
21:35
Ուրբաթ կեսօրին Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում վախճանված Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությունը տեղի կունենա առաջիկա կիրակի օրը Գումգափուի մայր եկեղեցում, հաղորդում է Պատրիարքարանի պաշտոնական էջը։
-
11.03.2019|
21:34
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մեկնել է է Արցախ: Վաղը Արցախում կայանալու է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որին ներկա է լինելու Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: