-
05.03.2019|
23:53
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ Բաքվում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարց:
-
05.03.2019|
23:52
ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովի հետ հեռախոսով քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները:
-
05.03.2019|
23:52
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին հանձնել է իր հավատարմագրերը: Նա նշել է, որ ուրախ է Հայաստանի համար այս պատմական ժամանակներում լինել այստեղ:
-
05.03.2019|
23:51
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը` ԶՈՒ ԳՇ պետի և սպայակազմի ուղեկցությամբ, ծաղիկներ է խոնարհել սպարապետի հուշարձանին, շրջել տուն-թանգարանում, ծանոթացել առաջին անգամ ներկայացված ցուցանմուշներին։
-
05.03.2019|
23:50
Մարտի 4-ի երեկոյան, Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայ համայնքի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որ գործունեություն են ծավալում ադամանդագործության, անշարժ գույքի, բեռնափոխադրումների ոլորտներում:
-
05.03.2019|
23:49
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին այցելել է Եվրոպական խորհուրդ, որտեղ նրան դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը: ՀՀ և ԵՄ դրոշների մոտ ձեռքսեղմումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
-
05.03.2019|
23:37
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անցած շաբաթ հրաժարականի դիմում ներկայացնելու իր քայլը բացատրել է Սիրիայի նախագահի այցից տեղյակ չլինելու հանգամանքով` հաղորդում է Իրանի ուսանողական լրատվական գործակալությունը՝ ISNA-ն:
-
05.03.2019|
23:37
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Սպարապետի անվան ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում:
-
05.03.2019|
23:30
«Հոկտեմբերի 27»-ը հսկայական ողբերգություն էր մեր պատմության մեջ և համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա, իսկ պատմականի մեջ մտնում է նաև իրավականը»` «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա Եռաբլուրում էր՝ մասնակցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ հիշատակի ոգեկոչման արարողությանը։
-
05.03.2019|
23:28
«Արաբկիր» բժշկական կենտրոնում 3-ամյա երեխայի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ: