Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալությամբ կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով:
Իշխանությունը որոշել է վաղը՝ Մարտի 1-ի ողբերգական իրադարձության օրը, երթ անել։ Փաշինյանի համար սա հերթական ստուգատեսն է, որքան մարդ կմիանա նրան, աջակիցների թիվը նվազել, թե նույնն է մնացել։
Մշակույթի նախարարության պատրաստած նախագիծը, ըստ որի՝ նախարարության ենթակայությամբ գործող որոշ կառույցներ լուծարվելու ու միավորվելու են այլ կառույցների հետ, բավական մեծ աղմուկ է բարձրացրել:
Փետրվարի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ մեծ հանրահավաք՝ ի հիշատակ սումգայիթյան վայրագություններին զոհ գնացած հայերի և ի զորակցություն Արցախի:
Հանրահավաքի մասին հանրությանն ու պատկան մարմիններին իրազեկվել էր դեռ շաբաթներ առաջ: Հավաքն ստացվեց, Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա համախոհների պատասխանն էլ տրվեց՝ այո, Լևոն, տղա ենք և հող չենք տալու:
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո, որտեղ քննարկվել է ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը, Արամ Սիմոնյանն անդրադարձել է համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի և «Նարեկացի» արվեստի միության համագործակցությամբ լույս է ընծայվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» երաժշտատեսական աշխատության թարգմանությունը անգլերեն և գերմաներեն լեզուներով:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Կասկադի պատմությունը» վավերագիր ցուցադրության հանդիսավոր բացումը՝ Կենտրոնի տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Այս ցուցադրությունն առաջինն է ԳԱԿ-ի անցած ուղին ներկայացնող ցուցադրությունների շարքից, որոնք իրականացվելու են 2019 թ. ընթացքում:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...