Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մի քանի լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Երևանի քաղաքապետարանի նախաձեռնության վերաբերյալ, որով լրատվամիջոցները ծանուցում են ստացել անհատույց կամ վարձակալության հիմունքներով իրենց տրամադրված տարածքներն ազատելու մասին։
Հայաստանը Սփյուռքի հարցերով կունենա հատուկ հանձնակատար` Թեհրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսվել Երևանում գործող լրատվամիջոցներին պետության կողմից անհատույց տրամադրված տարածքներից ազատելու իրավաչափության առնչությամբ՝ հաշվի առնելով, որ հարցն առնչվում է լրատվամիջոցների գործունեությանը:
ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամները հայտարարությամբ են հանդես եկել, ներկայացնելով իրենց դիրքորոշումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կայանալիք նիստի առնչությամբ, որի օրակարգային հարցը կառավարիչ-ռեկտորի լիազորությունների դադարեցումն է:
Պակիստանն ու Հնդկաստանը հաղորդում են միմյանց ռազմական օդանավեր խոցելու մասին: Պակիստանը հայտնում է, որ Հնդկաստանի երկու ինքնաթիռ է խոցել: Հնդկաստանը հայտնում է Պակիստանի մեկ օդանավ խոցելու մասին:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...