City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018-ին նվիրատու կազմակերպությունների և անձանց ցանկը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտարարել է, որ 2016-ի նախագահի ընտրություններում Ռուսաստանի և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի միջև գաղտնի դավադրություն է եղել։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կատակել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի Ռուսաստանի գործընկեր մշտական անդամների մեջ ջենթլմեններ չեն մնացել, որոնց վրա կարելի է հույս դնել ոչ ֆորմալ պայմանավորվածություններին հետևելու ժամանակ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու մասին դիրքորոշումը վերջնականապես կձևավորվի այդ հարցի շուրջ քննարկումների և քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում` հայտնել են կառավարությունից։
Չինական արտադրության ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվում է` Թվիթերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ որոշման պատճառը «Չինաստանի հետ կայացած խիստ արդյունավետ բանակցություններն էին»:
Լոս Անջելեսում ավարտվեց ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը: Լավագույն ֆիլմ ճանաչվեց ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելլիի «Կանաչ գիրք»-ը: Լավագույն ռեժիսորն է Ալֆոնսո Կուարոնը «Ռոմա» ֆիլմի համար:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դիմում է դատարան՝ Լեռնային Ղարաբաղի իր քաղաքացիությունը վերականգնելու հարցով:
«Վրացական երազանք»-ի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հանդիպումներ է անցկացնում կուսակիցների հետ ներքին տարաձայնությունների շուրջ, որոնց հետևանքով իշխող ուժն արդեն կորցրել է խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունը:
Համայնքների պալատում բրեկզիտի հարցով քվեարկությունը կկայանա մինչև մարտի 12-ը` Կահիրեում մեկնարկած «ԵՄ-Արաբական պետությունների լիգա» առաջին գագաթաժողովում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...