ՌԴ տնտեսության զարգացման նախարարությունը 6,3 միլիարդ դոլար է գնահատել արևմտյան պատժամիջոցների պատճառած վնասը։ Ռուսաստանի տնտեսությանը հիմնականում վնաս են հասցրել, նախարարության տվյալներով, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Ուկրաինան։
Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ ԱՆՈՒՇ ԲԵՂԼՈՅԱՆԸ հայտարարեց, թե իրենց տան դիմացի հացի կրպակում աշխատող կանայք իրենց գոհունակությունն են հայտնել, որ նոր իշխանությունների գալով, իրենց ոչ մեկը չի խանգարում նորմալ աշխատել։
Ռուսաստանում զինծառայողները ստիպված կլինեն հրաժարվել տարատեսակ առցանց խաղերից, սոցցանցային զվարճանքներից և մերօրյա սմարթֆոնային տարբեր զբաղմունքներից, քանի որ ՌԴ Պետդումայի պատգամավորները հաստատել են զինծառայողների համար նախատեսված միջոցները սահմանափակելու մասին նախագիծը:
Իրաքյան Քրդստանում պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանի խոսնակ է դարձել կին քաղաքական գործիչ` Քրդստանի դեմոկրատական կուսակցությունից 43-ամյա Վալա Ֆարիդը: Քրդական Rudaw գործակալությունը տեղեկացնում է, որ նա ծնունդով Էրբիլից է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները կարելի է լավ անվանել` Hurriyet-ին հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
2018-ի դեկտեմբերի դրությամբ Ռուսաստանը նավթի արդյունահանման հարցում շրջանցել է Սաուդյան Արաբիային՝ զբաղեցնելով նավթարդյունահանող երկրների վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականը։
Այս օրերին առողջապահության նախարարությունում 2019-ի պետպատվերի պայմանագրերն են կնքում։ Հետաքրքիր է, թե Արսեն Թորոսյանն ինչպես է պատրաստվում կազմակերպել «անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնությունը»։ Շատ ուշագրավ տվյալներ հայտնաբերեցինք ԱՆ կայքում։
«Ժամանակը» գրում է, որ մարտին պաշտոնանկ կարվի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Նրա աշխատանքներից լուրջ դժգոհություններ չկան, սակայն Փաշինյանը ԿԲ ղեկավար ցանկանում է իր մարդուն տեսնել. ԿԲ նոր ղեկավարի թեկնածուն հենց այդ շրջանակներից է:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...