Մինչ Նիկոլ Փաշինյանն անընդհատ պնդում է, թե Արցախը պետք է բանակցություններին մասնակից դառնա, սակայն գործնականում հայտարարությունից այն կողմ չի անցնում ոչինչ, Ալիևը նրանից առաջ է անցնում։
Խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի: Բայց մեր Սահմանադրության համաձայն՝ ես հիմա կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, և շատ լայն քննարկում է տեղի ունենում: Եթե ես հիմա այս առիթները չունենայի և լինեի նախկին լիազորություններով նախագահ, ես այդ կարգավիճակին չէի դիմանա:
ՀՀ կառավարությունը լրջորեն ուսումնասիրում է ավիաոլորտը՝ ավիատոմսերի գնային քաղաքականությունը վերանայելու համար` Աժ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարին:
ТурСтат վերլուծական գործակալությունը անցկացրել է սոցհարցում՝ կազմելու ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ և մոտակա երկրների ամենառոմանտիկ քաղաքների վարկանիշային ցանկը:
Շատ լուրջ ներդրումներ կան տեքստիլի, կաշվի վերամշակման ոլորտում, առաջիկայում սպասում ենք հազարավոր աշխատատեղերի բացում` Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:
ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը, Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ նկատեց, որ իրենք ցանականում են ծրագիրը տեսնել «տնտեսական հեղափոխության ճանապարհային քարտեզ», բայց այդպես չէ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի առերես հարցաքննությունը տեղի է ունեցել Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելը վկայում է, որ ընթացիկ՝ Մարտի 1-ի գործը իրոք «ջուր է», և գործող վարչախումբը որոշել է նոր սյուժեով կրկին առաջնորդվել քաղաքական շարժառիթներով»։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...