-
04.02.2019|
14:45
Սալվադորի մայրաքաղաք Սան Սալվադորի նախկին քաղաքապետ, Հանուն ազգային միասնության մեծ դաշինքի թեկնածու (GANA) 37-ամյա Նայիբ Բուկելեն նախագահական ընտրություններում գրեթե 53% ձայն է հավաքել:
-
04.02.2019|
14:44
Փետրվարի 3-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանի բացման արարողությունը:
-
04.02.2019|
14:42
Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը գտնվում է կործանման եզրին Գյումրիի կիսավեր գործարաններից մեկում` տեղեկացնում է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջը:
-
04.02.2019|
14:41
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ ասել է, թե ցանկանում է «ընդունելի և գործնական» լուծում գտնել բրեկզիտի հարցում, որի շուրջ խորհրդարանում փակուղային վիճակ է ստեղծվել: Մեյը փորձ կանի նորից խնդիրը քննարկել ԵՄ ղեկավարների հետ՝ հուսալով գոնե փոքրիկ զիջում կորզել:
-
04.02.2019|
14:40
Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է մարտի 31-ի նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընդունումը: Առաջադրվել է 83 թեկնածու:
-
04.02.2019|
14:39
Փետրվարի 14-ին Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպում է նախատեսվում՝ Սիրիայում իրավիճակը քննարկելու համար, հաղորդում են ռուսական և թուրքական պետական լրատվամիջոցները:
-
04.02.2019|
14:38
Ժամը 08:30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է (բուք է), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:
-
04.02.2019|
14:37
Այսօր ժամը 05:24-ին գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ Արցախի Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում` 3 բալլ: Երկրաշարժը զգացվել է Քարվաճառում 3 բալլ ուժգնությամբ։
-
04.02.2019|
14:34
Ռուսական «Ռոսէլեկտրոնիկա» հոլդինգը քննարկում է գույնը փոխող զինվորական համազգեստ ստեղծելու հավանականությունը: Այդ մասին գրում է ТАСС գոծակալությունը` հոլդինգի մամուլի ծառայությանը հղմամբ:
-
04.02.2019|
14:31
Փետրվարի 20-ին կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը։ Այն ամեն տարի նվիրվում է հայկական կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկի հոբելյանին։ Տասներորդ հոբելյանական փառատոնն այս տարի նվիրվում է հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին։