31.01.2019|
16:23
Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրենի թեկնածուներից ամենից շատ բալ հավաքել է պրոդյուսեր Կարեն Ղազարյանը` հայտնեց հանձնաժողովի անդամ, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: «Երկրորդ տեղում էր Եղիշե Պետրոսյանը, ով 15 բալով զիջեց Կարեն Ղազարյանին»,-ասաց նա և նշեց, որ 22 թեկնածու է մասնակցել մրցույթին: