23.01.2019|
13:40
Ես բազմիցս եմ առիթ ունեցել նշելու, որ բանակցային գործընթացի արագացումը չի բխում հայկական կողմի շահերից, քանի որ այսօր Ադրբեջանը բազմաթիվ պատճառներով դեռ հնարավորություն ունի հանդես գալ գերակա դիրքերից, այն դեպքում, երբ մեր նպատակը պետք է լինի այդ գերակայության լիակատար չեզոքացումը, և բանակցությունների տեղափոխումը այն դաշտ, երբ Ադրբեջանը այլևս հնարավորություն չունի ուժային շանտաժ իրականացնել Հայաստանի և Արցախի նկատմամբ։