Բրիտանիայի խորհրդարանում Թերեզա Մեյի դարակազմիկ պարտությունից հետո, երբ Համայնքների պալատը մերժեց բրեկզիտի համաձայնագիրը, թվում է, այլևս ԵՄ-ից կանոնակարգված դուրս գալու հույս չկա` Tages-Anzeiger-ում գրում է Քրիստոֆ Մյունգերը:
Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հհ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան, որը գործում է 2017-ից:
ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 17-ին Փարիզում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ժամանակը» գրում է. «Նախկին զինվորական դատախազ և ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը այս օրերին ակտիվ մասնակցում է դատաիրավական համակարգում իրականացվող գործընթացներին, ազդում որոշումների կայացման վրա:
«Հրապարակը» գրում է. «Ինչպես իր առաջին պաշտոնամուտը, այնպես էլ սպասվող «սուպերնախարարության» նորամուտը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անցկացնում է դրսում:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Brexit-ի նոր պայմանների շուրջ կքվեարկի հունվարի 29-ին, կառավարությունը հունվարի 21-ին հերթական պլանը կներկայացնի մերժվածի փոխարեն, հայտնել է Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը:
Հունվարի 17-ին, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ:
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...