-
24.12.2018|
22:54
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան աշխատում է այլ երկրների հետ՝ մտադրված լինելով սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության հարցը ներառել ՄԱԿ օրակարգում:
-
24.12.2018|
22:53
Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծը, որով առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի։
-
24.12.2018|
22:52
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու՝ դատարանի որոշումը:
-
24.12.2018|
22:52
Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել հայտնի դերասաններ Մեթին Աքփինարի և Մուջդեթ Գեզենի դեմ` նախագահ Էրդողանին քննադատելու համար:
-
24.12.2018|
22:51
«Մենք դրա հիմքերն ու անհրաժեշտությունը տեսնում ենք, որ այդ ակտի օրինականությունը ստուգվի` որքան հնարավոր է արագ», - այսօր հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։
-
24.12.2018|
22:50
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։
-
24.12.2018|
20:01
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10։15-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկով ահաբեկել է, այնուհետև սկսել էլեկտրաշոկը կիրառել:
-
24.12.2018|
19:59
Իսրայելի իշխող կոլաիցիան ինքնալուծարման մասին որոշում է ընդունել: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
-
24.12.2018|
14:34
Դեկտեմբերի 20-ին Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազեն CNEWS հեռուստաալիքին հարցազրույցում ասաց, որ Փարիզը կշարունակի ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում ԱՄՆ զորքերի դուրսբերման դեպքում: Նման հայտարարություն արեց և Ֆրանսիայի ՊՆ նախարարը:
-
24.12.2018|
13:44
Նախատեսվածից երկու ամիս շուտ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելու որոշման մասին Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մետիսը տեղեկացել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյից` հաղորդում է CNN-ը: