06.12.2018|
17:18
Համերգ՝ նվիրված Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, կկազմակերպվի «Մովսես Խորենացի» մեդալակիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Կանայք երաժշտության մեջ» միջազգային ասոցիացիայի անդամ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգ: