-
02.12.2018|
13:48
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինի հետ «այն ժամանակ, երբ դա նպատակահարմար կլինի»` հայտարարել է Թրամփը նոյեմբերի 20-ին՝ Արգենտինայում, G20 գագաթնաժողովի ժամանակ «Ամերիկայի ձայնին» հարցազրույցում։
-
02.12.2018|
13:46
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, շնորհավորել է նրան և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ:
-
02.12.2018|
13:44
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վայքի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
-
02.12.2018|
13:43
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ.
-
02.12.2018|
13:33
Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը անգամ միմյանց ձեռքը չսեղմեցին Բուենոս Այրեսում G20-ի ղեկավարների լուսանկարումից առաջ: ՌԴ նախագահն առաջինը բարձրացավ լուսանկարչական հարթակ, իսկ ԱՄՆ նախագահը անցավ նրա կողքիվ ու չբարևեց:
-
01.12.2018|
23:19
Հայաստան-Իրան հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դրանք շարունակեն զարգանալ: Կապանցիների հետ հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
-
01.12.2018|
23:19
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։ Նախատեսված է նաև հանդիպումը հայ համայնքի հետ:
-
01.12.2018|
23:18
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Չինաստանի նախագահ Սի Ձինպինին զսպվածության կոչ է արել առևտրային տարաձայնություններում:
-
01.12.2018|
23:17
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները չեն ընտրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղար մինչև 2019 թ-ի ավարտը` РБК-ին ասել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։
-
01.12.2018|
23:16
Ադրբեջանական Azeri Defence հանդեսի տեղեկություններով, Բաքվի և Իսլամաբադի` պակիստանյան արտադրության ռազմական օդանավերի ձեռքբերման բանակցությունները մոտենում են ավարտին` տեղեկացրել է Pakistan Aeronautical Complex ընկերության ներկայացուցիչը: