-
22.11.2018|
22:55
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ուղերձ է հղել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ.
-
22.11.2018|
22:54
«Լևադա» հետազոտական կենտրոնի հարցման արդյունքների համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշն անկում է արձանագրել: Եթե ընտրությունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը, հարցվածների 56 տոկոսը Պուտինին կընտրեր նախագահ:
-
22.11.2018|
22:53
Կովկասում Վաշինգտոնը ուշադրությունը կենտրոնացնելու է Հայաստանի կառավարության հետ կապերի ամրապնդման վրա` գտնում են Stratfor հետազոտական կենտրոնի վերլուծաբանները:
-
22.11.2018|
22:52
«Մենք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը դեմ է մինչև նախընտրական քարոզարշավը իշխանության երթեր և միտինգներ անելուն:
-
22.11.2018|
22:49
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Անկարայի համալսարաններից մեկում կազմակերպված Ռուս-թուրքական հասարակական ֆորումի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Հայաստանին կոչ անելով դադարեցնել «ադրբեջանական հողերի օկուպացիան»:
-
22.11.2018|
22:49
«Երեկ ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»` ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, որ որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի նախագահի հրամանագրի ստորագրումից հետո:
-
22.11.2018|
22:48
Իրանը իրականացնում է միջուկային գործարքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, Թեհրանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների սահմանումից երկու շաբաթ անց հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ):
-
22.11.2018|
22:47
Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր այցելություններով ոչ մի օրենք չի խախտվում: Լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման առաջին օրից այցելել է մարզեր:
-
22.11.2018|
22:45
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն արձագանքել է ռուս լրագրող, ռադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոյի՝ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հնչեցրած քննադատությանը, որը վերաբերում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքին Երևանում ԼԳԲՏ համաժողովի անցկացմանը:
-
22.11.2018|
22:44
Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 ուժերի ռեյտինգային ընտրացուցակի թեկնածուներն են.