-
18.11.2018|
12:53
ՀՀԿ-ն կարող է լինել ամենալավ ընդդիմությունը, որովհետև ունի ներուժ ու փորձառություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը, որ չի առաջադրվել արտահերթ ընտրություններում:
-
18.11.2018|
12:52
Նոյեմբերի 11- 17-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 700 կրակոց:
-
18.11.2018|
12:51
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն ասել է, թե գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև եռամյա ժամկետի ավարտը Հայաստանի ներկայացուցչի նշանակման հնարավորությունը կազմակերպության անդամների մոտ հարցեր է առաջացնում:
-
18.11.2018|
12:47
Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը Նովոսիբիրսկում լրագրողներին ասել է, որ Հայաստանը պատրաստ է նախագահել ՀԱՊԿ-ը և դեկտեմբերի 6-ին նշանակված կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում կառաջարկի իր թեկնածուին:
-
18.11.2018|
12:40
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Տուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել է, որ եթե կյանքի կոչվի Կուրիլյան կղզիները Ճապոնիային հանձնելու պայմանագիրը, ապա այդ տարածքում ԱՄՆ-ի ռազմաբազաները չեն տեղակայվի:
-
18.11.2018|
12:32
Գուցե պատճառը հետխորհրդային եվրասիական տարածքում ընդունված խաղի կանոնների չիմացությունն է, որ Նիկոլ Փաշինյանին զարմացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պահվածքը:
-
18.11.2018|
12:20
6-րդ գումարման լուծարված խորհրդարանը շարունակում է գործել մինչև 7-րդի ընտրությունը և այս օրերին ընդունում է խայտառակ որոշումներ: Միակ պատճառը քաղաքական ուժերի միմյանց նկատմամբ անհաշտ վերաբերմունքն է և բոլոր հարցերի գերքաղաքականացումը Աժ արտահերթ ընտրություններից առաջ:
-
18.11.2018|
00:32
Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնաբերել են 2017-ի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը: Պաշտպանության նախարարությունն ու ռազմածովային ուժերը համատեղ աշխատանքներից հետո ի վերջո կարողացել են հստակեցնել սուզանավի գտնվելու վայրը:
-
18.11.2018|
00:31
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, դրել է միջազգային դատախազի տեղ, որը կարող է պատժել ու ներել` հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։
-
18.11.2018|
00:30
Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում այս տարի նոյեմբերի 13-ի դրությամբ քննությունն ավարտված 5 և քննվող 60 քրեական գործերով պատճառված նյութական վնասը 555165 544 դրամ է, որից վերականգնվել է 42 միլիոնը` ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: