-
15.11.2018|
22:50
ՀՀԿ ցուցակում Արտաշես Գեղամյանի ու Մենուա Հարությունյանի անունների հետ կապված քննադատությունը ինքնանպատակ է ու արհեստական` գտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
-
15.11.2018|
22:39
Թբիլիսիում նորվեգական դեսպանատան բացման որոշումը կայացվել է՝ ելնելով Վրաստանում ներդրումային մթնոլորտից, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ասպարեզներում վիճակն ու բիզնես գործունեություն ծավալելու համար ստեղծված պայմանները հաշվի առնելով` Օսլոյում՝ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սյորեյդեն:
-
15.11.2018|
22:37
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում:
-
15.11.2018|
22:36
Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Սերժ Սարգսյանի թիմակից Վաչագան Ղազարյանին կալանավորելու որոշումը։
-
15.11.2018|
22:35
«Իմ քայլը» դաշինքը նախընտրական քարոզարշավը կիրականացնի «Նիկոլ վարչապետ» կարգախոսով` ասել է պատգամավորի թեկնածու Հրաչյա Հակոբյանը:
-
15.11.2018|
22:03
«Առաջիկա ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը, և մենք արդեն նպատակ ենք դրել անցկացնել երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ ընտրությունները»` կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
-
15.11.2018|
21:23
Ազգային ժողովի արտահերթ ընտրութուններում 2010 ընտրական տեղամասերից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում: Այսպիսի որոշում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում:
-
15.11.2018|
21:21
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել ընդհանուր 484 դատապարտյալ:
-
15.11.2018|
21:17
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Լուգանսկի և Դոնեցկի Ինքնավար ժողովրդավար Հանրապետություններում տեղի ունեցած ընտրույթյունները քննադատող հայտարարություններին՝ ասելով, որ քննադատողներից ոչ ոք չի քննարկում այն սպանություննները, որ տեղի են ունեցել երկու երկրամասերում էլ:
-
15.11.2018|
15:19
Football Leaks-ի հրապարակումից հետո ֆրանսիական ֆուտբոլային «Պարի Սեն Ժերմեն» ակումբը կարող է վտարվել Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: Դրա համար հիմք կարող է ծառայել այն, որ ՈՒԵՖԱ-ն վերսկսել է ակումբի նկատմամբ հետաքննությունը՝ կապված հովանավորների գերավճարների հետ: