-
01.11.2018|
12:13
«Ռոսսելխոզնադզորը» (Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը) հայտարարել է, որ Ղազախստանից, Հայաստանից, Գերմանիայից և Կորեայից ներկրվող անասնաբուծական արտադրանքում Ռուսաստանի և ԵԱՏՄ պահանջների լուրջ խախտումներ են հայտնաբերվել լաբորատոր հետազոտությունների արդյունքում:
-
01.11.2018|
12:12
Freedom House-ը հրապարակել է 2018-ի համացանցի ազատության մասին իր տարեկան զեկույցը, որ արձանագրում է աշխարհում համացանցի վերահսկողության աճ: Հայաստանը կիսով չափ ազատ երկրների շարքից դարձել է համացանցի առումով ազատ երկիր:
-
01.11.2018|
12:09
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խրհրդական Ջոն Բոլտոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ վնասել դաշնակից պետություններին, որ կախում ունեն իրանական նավթի մատակարարումից:
-
01.11.2018|
12:08
Առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանը փորձում է առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել իր ու իր ընկերների համար: Նա Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, երջանկահիշատակ Արա Ասոյանի որդուն ազատեց աշխատանքից՝ հայտարարելով, թե պետք է վերջ դրվի ժառանգականությանը և տնօրեն նշանակեց Մհեր Դավիդյանցին:
-
01.11.2018|
12:06
«Ժամանակը» գրում է. «Իրավապահ մարմինները ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին գործարք են առաջարկում` ազատության դիմաց նա պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանի դեմ:
-
01.11.2018|
11:51
«Փաստը» գրում է` գրեթե վստահ կարելի է ասել, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը օրենքի ուժով կարձակվի և կհայտարարվի արտահերթ ընտրությունների օրը: Ընտրությունը կլինի դեկտեմբերի 9–10–ը:
-
01.11.2018|
11:48
Երկուշաբթի օրը Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ քվեարկելուց և խորհրդարանից դուրս գալուց հետո Թումանյան փողոցում իրավապահները ասֆալտին են փռել «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանին` Շշի Մելոյին և նրա թիկնազորին:
-
01.11.2018|
11:47
«Ժողովուրդը» գրում է, որ թեև շարունակում է նվազել բնակչության թվաքանակը, թավշյա հեղափոխությունից հետո նվազել են արտագաղթի ծավալները: Ըստ վիճակագրական կոմիտեի` 2017-ի հունվար-սեպտեմբերին արտագաղթել էր 75015 ՀՀ քաղաքացի, այս տարի՝ 42182 քաղաքացի:
-
01.11.2018|
11:45
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող հարցերի շուրջ:
-
01.11.2018|
11:44
Այսօր ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստում Աժ-ն կքննարկի վարչապետի ընտրության հարցը: «Ծառուկյան», «Ելք» խմբակցությունների, ՀՀԿ խմբակցությունից հեռացած պատգամավորները վարչապետի թեկնածու առաջադրել ենՆիկոլ Փաշինյանին՝ կրկին չընտրվելու պայմանով: