Եթե վարչապետի այլ թեկնածու չլինի, Ելքը Փաշինյանի թեկնածությունը չի առաջադրի` ասել է խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ կգործեն ըստ իրավիճակի։
Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ երկրներին բացատրել Ռուսաստանին, որ իր նկատմամբ ավելի կոշտ միջոցներ կձեռնարկվեն, եթե ուժեղացնի միջազգային նավարկության «դե ֆակտո արգելափակումը» Ազովի ծովում։
Հորդանանի իշխանությունները հայտարարել են, որ երեկ հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով միջնակարգ դպրոցի 18 աշակերտներ և ուսուցիչներ են զոհվել, 35-ը մարմնական վնասվածքներ են ստացել։ Խեղդվածների մեծ մասը մինչև 14 տարեկան երեխաներ են:
Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային ինտենսիվ անձրևներ: Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։
Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից ետ կանչելու և այդ պաշտոնում Հրաչյա Փոլադյանին նշանակելու մասին:
ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Մոսկվան նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք «միջանկյալ» ընտրությունները համարում է այդ երկրի ներքին գործը և չի միջամտում ոչ այդ, ոչ էլ որևէ այլ երկրում տեղի ունեցող ընտրական գործընթացներին:
Հոկտեմբերի 24-ից Երևանում էր և երեկ վարչապետի, ԱԳ ու ՊՆ նախարարների, Ախ քարտուղարի հետ հանդիպումներ ունեցավ, ասուլիս ու հարցազրույց տվեց ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը:
Խորտակված նավը ծովի հատակին է` 2000 մետր խորության վրա, լուսանկարներն արվել են ստորջրյա ապարատի տեսասարքով: Սև ծովի Բուլղարիայի ափամերձ տարածքում գտնվածը հույների առևտրական նավ է, որ գիտնականների կարծիքով, ջրասույզ է եղել 2400 տարի առաջ:
Եթե չհաշվենք, որ Նիկոլին խորհրդարանը ասաց՝ «չէ», որը «հա»-ի էր հավասար, այս երկու օրը ֆուտբոլասերը կատարյալ բավարարվածության զգացողությամբ ապրեց ու, հուրախություն բոլորիս, հետաքրքիր մրցակցությունների պակաս չկար:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...