-
20.10.2018|
00:58
Facebook-ի իր էջում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանn անդրադարձել է Ալավերդու պղնձաձուլարանի փակմանը վերաբերող հարցերին:
-
20.10.2018|
00:56
«Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ և մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Արվեստը հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 19 -27-ը կկայանա «Պարում ենք Նոյի երկրում» ազգային պարի միջազգային փառատոնը:
-
20.10.2018|
00:54
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում անդրադարձել է քաղաքացիների կողմից ճանապարհներ փակելու հարցին: Նա դժգոհել է, որ ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս, ճանպարհ փակում:
-
20.10.2018|
00:53
ԱԺ Պետական-իրավական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ նախագծերին. «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և այլն։
-
20.10.2018|
00:52
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով Թուրքիայի Իզմիր քաղաքում է` տեղեկացնում է minval.az-ը Նա մասնակցելու է Star նավթավերամշակման գործարանի բացմանը, որին ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
-
20.10.2018|
00:51
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է օգտվել սաուդացի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Հաջոգիի անհետացումից` գրում է The Times-ը:
-
20.10.2018|
00:48
Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի ելույթը Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստում.
-
20.10.2018|
00:44
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նա հանդիպել է Սյունիք համայնքի բնակիչների հետ և շնորհակալություն հայտնել նրանց ջերմ ընդունելության համար:
-
20.10.2018|
00:43
Այսօր Կապանում հանրահավաքում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է երեկվա հայտարարությունը, թե Հայաստանում օլիգարխներ և օլիգարխիա չկա։
-
20.10.2018|
00:29
Կամո Արեյանը ազատվել է Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնից, որ ստանձնել էր 1999-ին: Փոխքաղաքապետի պաշտոնում շարունակում են պաշտոնավարել Դավիթ Օհանյանը, Վահե Նիկոյանը և Արամ Սուքիասյանը։