-
15.10.2018|
18:46
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: «Հույս ունենք՝ այդ ընտրություններից հետո Հայաստանի նոր կառավարությունը կհասկանա, որ երկրի կայուն զարգացման համար դրանից բացի այլ ճանապարհ չկա», - ասված է հաղորդագրությունում:
-
15.10.2018|
18:45
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ կոչ են անում Սաուդյան Արաբիայի իշխանություններին՝ մասնակցել լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հետաքննությանը և պատասխանել նրա սպանության մեղադրանքներին, որ հնչում են Էր-Ռիյադի հասցեին:
-
15.10.2018|
18:44
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ իրավապահները հրաժարվել են իրեն նոր մեղադրանք առաջադրել: Այսօր ավելի վաղ նա հայտարարել էր, որ զրպարտության հոդվածով նոր մեղադրանք են առաջադրում իրեն։
-
15.10.2018|
18:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին:
-
15.10.2018|
18:42
Քենսինգթոնյան պալատը հայտնում է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին երեխայի են սպասում: Եղիսաբեթ 2-րդ թագուհու կրտսեր թոռան՝ արքայազն Հարիի և դերասանուհի Մեգան Մարքլի առաջնեկը լույս աշխարհ կգա 2019-ի գարնանը:
-
15.10.2018|
18:41
Սաուդյան Արաբիան Վաշինգտոնին պատասխան պատժամիջոցներով է սպառնում` հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թագավորության պաշտոնական աղբյուրները:
-
15.10.2018|
18:08
Հոկտեմբերի 15-ին Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ օրակարգում ունենալով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման հարցը:
-
15.10.2018|
18:06
Հոկտեմբերի 16-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության արտահերթ նիստ:
-
15.10.2018|
13:04
Հոկտեմբերի 22-26-ը Ժնևում տեղի կունենա ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) վեցերորդ «Համաշխարհային ներդրումային համաժողովը» (World Investment Forum 2018):
-
15.10.2018|
13:02
Ֆրանսիական ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել` ֆեյսբուքում գրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը: