ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 11-ին տարածեց հայտարարություն ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնի բացման համերգին:
Ռուսաստանի բացառիկ դերը աշխարհի բոլոր երկրներից տիեզերագնացներին միջազգային տիեզերակայան և հակառակ ուղղությամբ տեղափոխելը սառեցվել է մինչև հետաքննության ավարտը՝ կապված երեկվա վթարային վայրէջքի հետ։
Հոկտեմբերի 14-16-ը Հայաստանի առանձին շրջաններում, 12-13-ը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Նախագահ Արմեն Սարգսյանւ հանդիպել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ, որ Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ: Էստոնիան ՖՄԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առավոտյան ժամը 08:45-ից շարունակվում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքները:
Երևանի Հանրապետության հրապարակում երեկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի գալա համերգի բացման արարողությունն աշխարհին ծանոթացրեց Հայաստանի հազարամյակների պատմությանը: Շքեղ գունային ու լուսաձայնային շոուի միջոցով համերգի կազմակերպիչները րոպեների ընթացքում ներկայացրին Հայաստանի ու հայ ժողովրդի անցած ուղին` Տիգրան Մեծի Ծովից ծով Հայաստանից մինչև 2018-ի թավշյա հեղափոխություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...