Տերն է տալիս իմաստությունը, և նրանից են բխում գիտությունն ու հանճարը, նա է արդարների համար փրկություն վերապահում և հովանի լինում նրանց ընթացքին, նա է պահպանում արդարների ճանապարհը և հաստատ դարձնում իրենից երկյուղ կրողների ուղին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թավշյա հեղափոխության ժամանակ Ձեր հավասարակշռված դիրքորոշման համար»` ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, որ ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
«Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ», - Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ տեքստը կհրապարակեն քիչ անց:
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն գրքի տոնավաճառի շրջանակում Թուրքու քաղաքում անցկացվող հավասարության վերաբերյալ սեմինարի ժամանակ, դահլիճում ազատ տեղ չգտնելով, նստել է աստիճաններին։
Աժ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի, այս տարիների ընթացքում ծավալած բեղուն ու արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել նրան հետագա աշխատանքում:
Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ներկայացրած միջնորդությունն իրեն վերաբերող գործը դատարանին փոխանցելու որոշման չեղարկման մասին` գրում է Franceinfo–ն:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Անթալիա աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 8-ին հանդիպել է ՌԴ Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում ընդունել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Հանդիպման ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը հեռացել է առանց լրագրողների հարցերին պատասխանելու:
Այսօր հրապարակվել են տնտեսագիտության ասպարեզում 2018-ի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Ալֆրեդ Նոբելի մրցանակին են արժանացել ամերիկացի գիտնականներ Ուիլյամ Նորդհաուսը և Փոլ Ռոմերը:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...