-
08.10.2018|
23:31
Պարոն Ցոլակյանը մեր պետական կառավարման համակարգում նոր մարդ չէ, երկար տարիներ աշխատել է Ազգային անվտանգության համակարգում, ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
-
08.10.2018|
23:30
«Մենք պատրաստվում ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ դեկտեմբերին», - երկուշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
08.10.2018|
23:29
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:
-
08.10.2018|
23:28
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը հայտարարում է, որ կողմ է Ազգային ժողովի լուծարմանն ու դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։
-
08.10.2018|
23:16
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը ամբողջությամբ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա գտնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքական անհրաժեշտություն է:
-
08.10.2018|
23:15
«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ԱԺ ճեպազրույցներում շեշտեց՝ քաղաքական բոլոր ուժերը պետք է շատ հստակ հայտարարեն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում պատրաստվու՞մ են վարչապետի թեկնածու առաջադրել, թե՞՝ ոչ, համաձա՞յն են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին:
-
08.10.2018|
23:13
«Դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալը վտանգավոր քայլ է»` խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ շեշտելով, որ «դրա արդյունքում կարող ենք ունենալ միահեծան Ազգային ժողով», և չի կարող ձևավորվել իրական ընդդիմություն։
-
08.10.2018|
23:12
«Չնայած Հայաստանում քաղաքական անկայունության որոշակի պահպանմանը, համագործակցության կոնկրետ ուղղություններով նպատակաուղղված աշխատանք է իրականացվում», - ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը «Իզվեստիային» հարցազրույցում:
-
08.10.2018|
23:11
Երկօրյա համաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նախարարական համաժողովում հիմնականում քննարկում են գագաթաժողովի օրակարգային հարցերը, համաձայնեցվում են ընդունվելիք հայտարարությունները, ստորագրվելիք փաստաթղթերը:
-
08.10.2018|
23:04
Ժամկետից շուտ հաղթական եզրագծի հասցնելով Մաքգրեգորի հետ մենամարտը՝ Հաբիբ Նուրմագոմեդովը պաշտպանել է միջին քաշային կարգում UFC վարկածով չեմպիոնական տիտղոսը:
blank" class="zoomgraphics">.