-
07.10.2018|
21:43
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը Instagram-ի իր էջում առաջին լուսանկարն է հրապարակել քիմիաթերապիայի կուրսից հետո։ Ասմա Ասադի կրծքագեղձի չարորակ ուռուցք ուներ, որ հայտնաբերվել՝ վաղ փուլում և բուժման հավանականությունը շատ մեծ է։
-
07.10.2018|
21:43
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը Ռուսաստան է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 66-ամյակը նշելու, Instagram–ի իր էջում գրել է, որ Սև ծովը սև չէ։
-
07.10.2018|
21:42
Մեծ Բրիտանիայի մի քանի հայտնի երաժիշտներ ստորագրել են ընդդեմ Brexit-ի բաց նամակի տակ՝ հասցեագրված Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին` գրում է The Guardian-ը։ Նամակը պատրաստել է իռլանդացի երաժիշտ Բոբ Հելդոֆը։
-
07.10.2018|
21:40
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ավարտել է իր առաջին միայնակ շրջագայությունը Աֆրիկայում: Նրա ուղևորության վերջին կանգառը դարձել է Եգիպտոսը:
-
07.10.2018|
21:39
Ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ այսպիսի բարձր տրամադրությամբ` Էջմիածնում՝ քաղաքի 2703-ամյակին նվիրված միջոցառմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
07.10.2018|
21:38
Ֆրանսիայի տաղավարը Ֆրանկոֆոնիայի ավանում գործում է «Հնարավորությունների ֆրանսերեն» ոգով՝ ներկայացնելով ներկայիս Ֆրանսիան: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում կազմակերպված ավանում Ֆրանսիայի տաղավարի պաշտոնական բացումը կայացավ հոկտեմբերի 7-ին:
-
07.10.2018|
21:37
Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու լուրը: Հայտնի չէ, թե նա ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել:
-
07.10.2018|
21:37
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, զինվորների կողքին կանգնած խաղաղության կոչ արեց ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին։
-
07.10.2018|
21:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ծննդյան օրվա առթիվ: ՀՀ վարչապետը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին:
-
07.10.2018|
21:35
Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը տիեզերքում եղած ՀՀ դրոշը հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: