06.10.2018|
13:49
«Ժամանակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ինտենսիվ բանակցություններ է սկսելու արտախորհրդարանական ուժերի հետ լայն դաշինքով արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Հնարավոր դաշնակիցների թվում են «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, Անդրիաս Ղուկասյանը, Սամվել Բաբայանը, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱԿ-ը և մի շարք այլ փոքր կուսակցություններ և քաղաքացիական շարժումներ։