-
27.09.2018|
22:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում հանդիպել է նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետը մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
-
27.09.2018|
22:18
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը՝ հայտարարելով, որ «երկու առանձին պետության ստեղծման տարբերակը լավագույնն է», գրում է CNN-ը:
-
27.09.2018|
22:17
Հայկական կողմի համար առաջնահերթություն ներկայացնող բոլոր հարցերն էլ բարձրացվել են` ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե Նյու Յորքում Հայաստանի և Արդրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի ընդլայնման հարցը:
-
27.09.2018|
22:16
ՈւԵՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (2:0) կատարած խախտման համար որակազրկվել է մրցաշարի մեկ խաղով:
-
27.09.2018|
22:16
Այսօր Բաքվում կայացել է ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, գրում է minval.az-ը: Այնուհետ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը շարունակել են իրենց զրույցը թեյի սեղանի շուրջ: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
-
27.09.2018|
22:15
Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել` ասել է ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը։
-
27.09.2018|
22:14
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր Էջում գրել է. «Մենք կշարունակենք ամերիկյան անօրինական պատժամիջոցներին հակազդելու աշխատանքը, նաև ձգտելու ենք ընդմիշտ վերջ դնել ԱՄՆ-ի ապակայունացնող արտատարածքային օրենքներին»:
-
27.09.2018|
22:13
ԱԱԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ` կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- ասաց Վանեցյանը։
-
27.09.2018|
22:12
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր երկօրյա այցով մեկնել է Գերմանիա: Reuters-ի փոխանցմամբ, Բեռլինում Էրդողանին դիմավորում են ոչ միայն պատվո պահակախմբով և վարչապետի անունից տրվող պետական ճաշկերույթով, այլև բողոքի ակցիաներով:
-
27.09.2018|
22:11
Աջափնյակի թաղապետի տեղակալ Գրիգորի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ինքնիրավչության համար` տեղեկացրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Գրիգորյանը ձերբակալված է սեպտեմբերի 25-ից: