-
19.09.2018|
13:56
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է չորեքշաբթի Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում միջկորեական գագաթաժողովի «հիանալի» զարգացումներ` հայտնում է Reuters-ը:
-
19.09.2018|
13:56
«Ամեն նոր չէ, որ առաջադեմ է, ամեն առաջադեմ չէ, որ օգտակար է» վերնագրով հոդված է ներկայացրել Աժ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
-
19.09.2018|
13:54
Ազգային ժողովում այսօր տեղի կունենա ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը:
-
19.09.2018|
13:53
ԿԸՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, եթե մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում:
-
19.09.2018|
13:52
Աժ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի կարծիքով, վարչապետի հայտարարությունները՝ հայտնաբերել օրինախախտներին, մեղավորներին, չի կարելի գնահատել որպես բռնարարի հայտարարություն։
-
19.09.2018|
13:51
ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարական աշխատանքներին մասնակցող ընկերությունների դեմ` ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո: «Մենք մտադիր չենք դա անել:
-
19.09.2018|
13:50
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today տեղեկատվական կայքի խմբագրությունում ոստիկանության խուզարկությունը։ Կազմակերպությունը համարում է, որ դա խախտում է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը:
-
19.09.2018|
13:50
Ռուսաստանն Աստանայի գործընթացի իր գործընկերների՝ Թուրքիայի և Իրանի հետ մտադիր է հետագայում ևս բանակցությունների միջոցով լուծումներ փնտրել սիրիական Իդլիբի համար` հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան:
-
19.09.2018|
13:49
Այսօր երեկոյան ժամերին, Հայաստանի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
-
19.09.2018|
13:48
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պնդմամբ, ռուսական հետախուզական Ил-20 ինքնաթիռի կործանման ողջ մեղքը կրում են Սիրիայի իշխանությունները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նա ասել է. «Իսրայելական կողմը պատրաստ է Մոսկվային տրամադրել միջադեպին վերաբերող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները»: