10.09.2018|
01:17
Եթե ՌԴ-ից Ադրբեջանի մեծածավալ զենք գնելու փաստը հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու վկայությունն են, ուրեմն մենք պետք է արձանագրենք, որ մենք ժառանգել ենք հայ-ռուսական աղետալի վատ հարաբերություններ նախորդ կառավարությունից, «Զինուժին» հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե հայ-ռուսական հարաբերությունները սառում են, որի պատճառներից մեկը Ադրբեջանին ՌԴ-ի զենք վաճառելն է։