«Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի նոր PIANO RECITAL համերգային շարքը կբացվի դաշնակահարուհի Լիանա Մկրտչյանի մենահամերգով: Կհնչեն ժամանակակից հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում նաև մի շարք հայաստանյան պրեմիերաներ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը դատական նոր հայց է ներկայացրել ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Ըստ հայցի՝ Մինասյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու նախարարի հրամանն ու վերականգնել նախկին աշխատանքը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի վերջին պատրաստվում է Ադրբեջան այցելել` գրում է «Известия»-ն` հղում անելով ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին։ Պուտինը կլինի նաև Տաջիկստանում և Ուզբեկստանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անձնագրեր է հանձնել կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանին և հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանին:
Սեպտեմբերի 6-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկուն: Նախարարը շնորհավորել է Ռոման Գոլուբիցկուն սահմանապահ վարչության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Հայաստանում ղեկավարության փոփոխությունն ազդեցություն չի ունեցել Մոսկվայի ու Երևանի ռազմատեխնիկական համագործակցության վրա` ասել է ռազմատեխնիկական համագործակցության գծով ՌԴ Դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը՝ երեկ երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում 2:1 հաշվով առավելության հասնելով Լիխտենշտեյնի թիմի նկատմամբ: Խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացեց Մարկոս Պիզելին, երկու րոպե անց Սանդրո Վոլֆինգերը հավասարեցրեց, 76-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը խփեց հաղթական գնդակը:
Նվազագույնը տարօրինակ է, որ մամուլով, գուցե հասարակության որոշ մասն էլ ներառյալ, դրած զարմանում են, որ ՀՀԿ-ն չի ցանկանում խորհրդարանն ինքնալուծարվի: Ինչու՞ պիտի ցանկանա:
Ռուսաստանի աջակցությունը վայելող` Սիրիայի բռնակալ Բաշար Ասադի վարչակարգը, կարծես, նախապատրաստվում է մեծ հարձակման Իդլիբի վրա` ընդդդիմության վերջին հենակետի, որ գտնվում է Թուրքիայի ու Սիրիայի սահմանին:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...