07.09.2018|
00:43
Բազմիցս եմ ասել, որ Ռուսաստանը մեր բարեկամն է, թեպետ մեր լավը չուզող, բայց մեր բարեկամն է: Դարեր շարունակ մեր հավատարիմ նվիրվածությունը Ռուսաստանը երբեք չի գնահատել և, անկախ նրանից, թե ովքեր են եղել նրա կառավարողները, միշտ հարմար պահին, իր օրվա շահից ելնելով (այդ օրվա շահի գիտակցությամբ էլ ղեկավարվելով, Ռուսաստանը հարյուր տարին մեկ ավերվել է) մեր դարավոր թշնամու ժամանակավոր կեղծ «բարեկամությունը» շահելու համար մեր երկիրը աճուրդի է հանել: