-
04.09.2018|
23:35
Իրանը կշարունակի նավթ արտահանել` չնայած ԱՄՆ պատժամիջոցների ակնկալվող վերսկսմանը` հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` հաղորդում է Bloomberg-ը: Նրա խոսքով՝ Իրանը բախվել է տնտեսական և հոգեբանական պատերազմի, որի առաջնագծում նավթն է ու գազը:
-
04.09.2018|
23:35
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Երևանի ընտրություններին ԲՀԿ ավագանու ցուցակի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ ինքը ավագանու ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք տալու մասին չի հանձնարարել, այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում:
-
04.09.2018|
23:33
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր թիմի և Քոչարյանի հնարավոր համագործակցության մասին հարցերն անբարոյական է որակում:
-
04.09.2018|
23:32
Ծառուկյանը ժողովրդի մատը փուշ մտնել թույլ չի տա, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան դիտարկման, թե մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ նաև իր անվտանգության աշխատակիցներն են հարձակվել խաղաղ ցուցարարների վրա:
-
04.09.2018|
23:31
ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձը ՀՀ երկրորդ նախագահին տեղադրվել էր նրա պաշտոնական կայքում, դաշնային հեռուստալիքները հաղորդել էին լուրը:
-
04.09.2018|
23:30
Հայկ Մարությանի որոշ ձևակերպումներ այնքան էլ ճշգրիտ չեն եղել, այսօր ԱԻՆ-ի 27-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
04.09.2018|
23:29
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Մոսկվայում կկայանա Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը` ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը։ Նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
-
04.09.2018|
23:28
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը սեպտեմբերի 5-6-ին կայցելի Թուրքիա:
Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ` Մաասը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Մեջլիսի նախագահ Բինալի Յիլդիրիմի և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
-
04.09.2018|
23:27
Հայաստանն արժևորում է ԵԱՀԿ-ն՝ որպես տարածաշրջանային կարևոր հարթակ, և կառույցի հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը նշանակալի տեղ է զբաղեցնում երկրի արտաքին քաղաքական օրակարգում` հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերիի հետ հանդիպման ժամանակ:
-
04.09.2018|
23:26
«Մանչեստր Յունայթեդ» թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի հարկային ծառայությունների հետ կնքել է գործարք, որով համաձայնություն է տվել հարկերից խուսափելու մեղադրանքով իր նկատմամբ դատարանի կայացրած մեկ տարվա ազատազրկման վճռին: