-
29.07.2018|
17:26
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարելի է փրկել և նոր մակարդակի հասցնել:
-
29.07.2018|
17:25
Հուլիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բյուրականում մասնակցեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության համահայկական բանակումի փակման արարողությանը: Չորս տարին մեկ անցկացվող ճամբարային հավաքին այս տարի մասնակցում էին 1300 սկաուտներ աշխարհի 24 երկրներից:
-
29.07.2018|
17:24
Երևանում ոչ արդյունավետ են համարում հրապարակային քննարկումներն ու պարզաբանումները ՀԱՊԿ-ի կանոնադրության ու այլ փաստաթղթերի վերաբերյալ։
-
29.07.2018|
17:21
Ռուսաստանում տասնյակ հազարավոր մարդիկ երկրի տարբեր շրջաններում մասնակցում են կենսաթոշակի համակարգի բարեփոխման վիճահարույց նախաձեռնության դեմ բողոքի ցույցերին:
-
29.07.2018|
17:20
Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին երկօրյա պետական այցովՀայաստան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան դստեր՝ Լաուրա Մատարելայի հետ: Պատվիրակության կազմում են Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք:
-
-
29.07.2018|
10:12
Մինչ երեկ Հայաստանում օրվա թեման երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն ու նրա փաստաբանների ասուլիսն էր, ՀԱՊԿ շրջագծում ծավալվում էին ոչ պակաս կարևոր իրադարձություններ:
-
29.07.2018|
02:10
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ: Քննարկվել են ՀԱՊԿ գործունեության ընթացիկ հարցերը: Բելառուսի ԱԳՆ-ից նշել են, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը:
-
29.07.2018|
02:00
Արցախ հայրենակցական միությունը իր խոր մտահոգությունն է հայտնում Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փաստի առիթով՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները կիրականացնեն անաչառ քննություն, որպեսզի տեղի ունեցող գործընթացների ընթացքում քաղաքական մեկնաբանությունների տեղ չմնա:
-
29.07.2018|
01:58
2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Պնախարար Միքայել Հարությունյանը, որ մեղադրյալ է գործով, իրադարձություններից 1-2 օր առաջ Հայաստանում չի եղել` ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: