-
28.07.2018|
11:43
Իսպանիայի դատախազությունը ուրբաթ օրը հայտարարել է Քրիշտիանու Ռոնալդուի հետ հարկային վեճի ավարտի մասին: Քննիչների տվյալներով` պորտուգալացի ֆուտբոլիստը մի քանի տարի շարունակ իր ստեղծած ընկերության միջոցով թաքցրել է գովազդից ստացվող եկամուտները:
-
28.07.2018|
11:42
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
-
28.07.2018|
11:41
Հեռախոսել են ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացականյանը: Նրանք քննարկել են ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր` հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
-
28.07.2018|
11:40
ՈՒրբաթ օրը Յոհանեսբուրգում ԲՌԻՔՍ-ի գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Մոսկվա` հայտնում է Ռոյթերզը:
-
28.07.2018|
11:38
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը «պատմական պահ» է որակում Մարտի 1-ի գործի շրջանակներում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելու իրավապահների որոշումը:
-
28.07.2018|
11:35
Հենրի Քիսինջերը խորհուրդ էր տալիս նախագահ Դոնալդ Թրամփին, որ ԱՄՆ-ը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ, որ զսպի ամրացող Չինաստանին` գրում է The Daily Beast-ը:
-
27.07.2018|
23:29
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց։ Քիչ առաջ դատարանը բավարարեց Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը:
-
27.07.2018|
22:35
«Առողջապահության նախարարի բեսպրեդելը չափ ու սահման չունի: Պետականության, օրինականության շղարշի տակ իրականացնում է իր մութ գործերը և փորձում է մեր հիվանդանոցում հաստատել իր ստեղծած օրենքները՝ մեր տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելու նրա իրական նպատակը սեփական մարդուն տնօրեն նշանակելն է:Մենք մեր տնօրենի կողքին ենք և կպայքարենք մինչև վերջ»:
-
27.07.2018|
18:02
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները ABC-ին հայտնել են, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ռմբակոծել Իրանի միջուկային կայանները: Նրանք մանրամասնել են, որ դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ ամիս՝ Ավստրալիայի անմիջական աջակցությամբ:
-
27.07.2018|
18:02
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին։ «Ասել, որ Քոչարյանի հարցազրույցն իսկական գտածո է, քիչ կլինի։