-
24.07.2018|
00:12
Ավելի քան 100 կգ կշռող քարն ընկել է Երուսաղեմի Լացի պատից՝ հրապարակի վրա, որը նախատեսված է աղոթքների համար: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Քարն ընկել է աղոթող մի կնոջ կողքին:
-
24.07.2018|
00:11
Պնախարարին անհանգստացնում է ադրբեջանական զինուժի ակտիվացումը Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան ուղղությամբ, որտեղ մինչ այժմ հարաբերական հանգստություն էր:
-
24.07.2018|
00:10
Կրեմլի կայքէջի հաղորդմամբ՝ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, քննարկվել են ԵԱՏՄ-ին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
-
24.07.2018|
00:09
«Ադրբեջանը սպասում է ԱԳ նախարարներ Մամեդյարովի և Մնացականյանի նոր բանակցություններ անցկացնելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին»` Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:
-
23.07.2018|
21:12
«Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարել են կուսակցություն ստեղծելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին:
-
23.07.2018|
18:50
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 22-ի երեկոյան հայրապետական այցով մեկնեց Մոսկվա:
-
23.07.2018|
18:48
Նախագահ Արմեն Սարգսյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ հեղափոխության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիին:
-
23.07.2018|
18:47
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը զարմացած է, որ Հայաստանում չեն դադարում Փանիկում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների կողմից ուսումնական վարժանքներ անցկացնելու դեպքի քննարկումները:
-
23.07.2018|
18:46
Հայաստանին մտահոգում են ադրբեջանական սպառազինությունների ձեռքբերման աղբյուրները` հայտարարել է Հայաստանի Պնախարար Դավիթ Տոնոյանը EADaily-ին տված հարցազրույցում՝ կոչ անելով հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին խուսափել Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների առանձին տեսակների վաճառքից:
-
23.07.2018|
18:40
2016-ի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից»` հայտարարել է Հայաստանի Պնախարար Դավիթ Տոնոյանը EADaily-ի հետ զրույցում: