-
09.07.2018|
11:50
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել «Ոսկե ծիրան» ամենամյա 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը:
-
09.07.2018|
11:48
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության ծախսերը՝ կապելով Դոնբասում իրավիճակի և Ղրիմը Ռուսաստանին վերամիավորելու հետ:
-
09.07.2018|
11:47
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Թեքիրդաղի նահանգում, գնացքը դուրս է եկել գծերից, մահացել է 10 ու վնասվածքներ ստացել 73 մարդ: Վիրավորները տարհանվել են ուղղաթիռներով:
-
09.07.2018|
11:45
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ:
-
09.07.2018|
10:14
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են տասնյակ էթնիկ ադրբեջանցիների Բաբեկի բերդի մոտ (Իրանում բերդը Բազ է կոչվում), որ Արևելյան Ադրբեջան նահանգի Ղարադաղի շրջանում է:
-
09.07.2018|
10:03
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել երևանյան «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությանը։
-
09.07.2018|
09:54
«Պրագմատիկների» մոտեցումը Արա Մարջանյանն անվանում է արատավոր: Նախ՝ որ հիմնվում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի աղավաղված և ընտրովի ընթերցման վրա:
-
-
08.07.2018|
23:36
Երևանում սկսվեց «Ոսկե ծիրան» ֆիլմերի միջազգային փառատոնը: 15-րդ անգամ:
Խաղարկային ֆիլմերի ժյուրին նախագահում է իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին:
-
08.07.2018|
23:33
Թաիլանդում փրկարարներին հաջողվել է քարանձավից դուրս բերել երկու շաբաթ արգելափակված 12 տղաներից չորսին: Առաջիկա ժամերին դուրս կբերվեն ևս երկու հոգի: Դպրոցականներից կազմված ֆուտբոլի թիմը և նրանց մարզիչը Չիանգարայ նահանգում գտնվող քարանձավում են հայտնվել տեղատարափ անձրևի հետևանքով: