-
28.06.2018|
13:54
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հրավերով՝ Զոհրաբ Մնացականյանը հունիսի 28-29-ին պաշտոնական այց կկատարի Բեռլին:
-
28.06.2018|
13:51
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջարկել է Աբխազիային մտնել «եվրոպական տիպի Վրաստան և օգտվել եվրոպական ձևով զարգանալու և բարգավաճելու արտոնություններից»: «Պատերազմը ցավ է և անցյալ, իսկ մեր ապագան՝ խաղաղությունն է ու զարգացումը»,- հայտարարել է Բախտաձեն՝ այցելելով Աբխազիայի հետ սահմանակից Զուգդիդիի բնակիչներին:
-
28.06.2018|
13:51
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հերքում է ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունը, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել:
-
28.06.2018|
13:50
Հունիսի 25-ին ձերբակալված Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:
-
28.06.2018|
13:48
ՌԴ-ն և ԱՄՆ-ը համաձայնեցրել են նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վայրն ու ժամկետները` հայտարարել է Կրեմլը Պուտինի և ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպումից հետո:
-
28.06.2018|
13:46
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնին մեղադրել է իր ժողովրդի տնտեսական խնդիրների խորացման համար, մինչդեռ օրենսդիրների երկու երրորդը Ռոհանիից են պահանջում փոխել իր տնտեսական կառավարման թիմը:
-
28.06.2018|
13:18
Հայաստանի տարածքում հունիսի 28-30-ին, հուլիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 30-ը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
-
28.06.2018|
13:17
Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Ռուսաստանից վերադառնում է տուն: Աշխարհի առաջնության խմբային մրցաշարի երրորդ տուրում Գերմանիան 0:2 հաշվով պարտվեց Հարավային Կորեային և 3 միավորով վերջին տեղը գրավեց F խմբի մրցաշարային աղյուսակում:
-
28.06.2018|
13:14
Թուրքիան չի լսի ԱՄՆ-ի` Իրանի հետ նավթի առևտուրը դադարեցնելու պահանջին` հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին՝ պնդելով, որ շարունակելու են նավթ ներկրել, անգամ եթե ՄԱԿ-ի պատժամիջոցների որոշում լինի:
-
28.06.2018|
10:24
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հերքում է տեսակետը, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է կործանել լիբերալ աշխարհակարգը: Նրա խոսքով` նպատակը այդ աշխարհակարգը 21-րդ դարի իրականությանը համապատասխանեցնելն է` գրում է ՈՒոլտեր Ռասել Միդը: