-
13.06.2018|
14:17
Աշխատանքային այցով Մոսկվա մեկնած ՀՀ վարչապետը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կմասնակցի Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը:
-
13.06.2018|
14:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
-
13.06.2018|
14:15
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում` ասել է ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:
-
13.06.2018|
14:15
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Կորեական թերակղզին «քայլ առ քայլ» դարձնել միջուկային զենքից զերծ գոտի, և յուրաքանչյուր կողմ պարտավորվել է միաժամանակ ձեռնարկել համահունչ քայլեր՝ լարվածությունը նվազեցնելու ու երկարաժամկետ խաղաղություն հաստատելու նպատակով:
-
13.06.2018|
14:14
«Իհարկե, ափսոսանք է առաջացնում մեր գործընկերների կողմից Ադրբեջանին սպառազինությունների վաճառքի փաստը, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ մենք շարունակելու ենք ակտիվ քայլերն այդ խնդիրները բաց քննարկելու և համատեղ լուծումներ գտնելու ուղղությամբ»` ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
-
13.06.2018|
14:13
Հայաստանը ողջունում է Սինգապուրում ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հունիսի 12-ի պատմական հանդիպումը, Ֆեյսբուքում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
-
13.06.2018|
14:12
Նախկին հարավսլավական հանրապետության անվանման շուրջ Աթենքի և Սկոպյեի 27-ամյա վիճաբանությունը հանգուցալուծվում է: Կողմերը համաձայնել են այն կոչել «Հյուսիսային Մակեդոնիա» (Severna Makedonija):
-
13.06.2018|
14:11
Նախագահ Արմեն Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրավերով այսօր առավոտյան մեկնել է Արցախ:
-
13.06.2018|
14:09
ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը որոշել է չմասնակցել քվեարկությանը։
-
13.06.2018|
14:08
«Մենք այս իրավիճակում կայացրել ենք այն որոշումը, որը բխում է մեր բոլորի շահերից»,- երեկ կեսգիշերին ֆեյսբուքյան ուղեղ տեսակապի միջոցով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: