-
01.06.2018|
10:56
Կա անմեղության կանխավարկած և կոչ կանեի բոլորին հարգել` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Մասիսի քաղաքապետի ձերբակալությանը:
-
01.06.2018|
10:55
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կարող է ներկայացվել խաղաղության Նոբելյան մրցանակի: Նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Փաշինյանի թիմի որոշ անդամներ և Հայաստանի մի քանի դեսպաններ:
-
01.06.2018|
10:54
Վլադիմիր Հակոբյանի՝ Ազգային անվտանգության ծառայության Երևանի վարչության պետի տեղակալ նշանակվելու տեղեկության հետ կապված թյուրիմացություն է տեղի ունեցել` ասել է ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը. «Վլադիմիր Հակոբյանը մեր աշխատակիցն էր, գործուղվել էր նախագահական, հիմա վերադարձել է և կադրերի ռեզերվում է»։
-
01.06.2018|
10:54
ԱՄՆ ներդրումային սահմանափակումները չեն համապատասխանում Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին, Չինաստանն իրեն իրավունք է վերապահում այդ միջոցառումներին պատասխանելու` հայտարարել է Չինաստանի կոմերցիայի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը:
-
01.06.2018|
10:53
ՀՀԿ-ն պատրաստ է թե ընտրական օրենսգրքի շուրջ, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը:
-
01.06.2018|
10:52
ՀՀԿ պատրաստակամությունը քննարկել արտահերթ ընտրությունների հարցը կապված չէ նրա հետ, որ ՀՀԿ խմբակցությունից պատգամավորներ են հեռացել, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-
01.06.2018|
10:51
ԵՊՀ-ում տեղի ունեցած միջադեպերը ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գնահատում է ռեկտորի քաղաքական գործունեության արդյունք, ոչ թե պրոֆեսիոնալ աշխատանքի քննադատություն:
-
01.06.2018|
10:51
ՀՀԿ ԳՄ նիստը երեկ վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը` նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ նիստին մասնակցել է նաև կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
-
01.06.2018|
10:49
Անդրկովկասում բազմապլան իրադարձություն է եղել` Դամասկոսը պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հանրապետությունները` հաղորդել է Սիրիայի ԱԳՆ-ն: Լուրը հաստատում են և հանրապետությունների ԱԳՆ-ները:
-
01.06.2018|
10:46
Սերգեյ Լավրովը Փխենյան է մեկնել Մոսկվային վերադարձնելու Հյուսիսային Կորեայի շուրջ դիվանագիտական ճակատամարտ և ամրապնդելու Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում տնտեսության ու անվտանգության ոլորտում` գրում է Ջուլիան Ռայալը The Telegraph-ում: