-
25.05.2018|
13:37
ՀՀԿ-ն հեղափոխական կամ հակահեղափոխական կուսակցություն չէ, մենք ռևանշիստներ չենք, սաբոտաժի կողմնակիցներ չենք, մեր քաղաքական կենսագրությունը խարսխված է ՀՀ ազգային ու պետական շահերի վրա` ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
-
25.05.2018|
13:35
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սանկտ Պետերբուրգում քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում և ՈՒկրաինայում տիրող իրավիճակը, Իրանի միջուկային ծրագրի խնդիրը:
-
25.05.2018|
13:35
Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը մտահոգված է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակմամբ։
-
25.05.2018|
13:34
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Բաբկեն Տեր-Գրիգորյանը նշանակվել է սփյուռքի փոխնախարար։ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ինչպես և խոստացել էի, այսուհետ հայրենադարձ փոխնախարար ունենք: Բաբկեն Տեր-Գրիգորյանը համալրում է մեր թիմի շարքերը»։
-
25.05.2018|
13:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Բրուտյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
-
25.05.2018|
13:32
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Դավթյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով:
-
25.05.2018|
13:31
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ:
-
25.05.2018|
13:30
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը մայիսի վերջին կմեկնի Ադրբեջան՝ «Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար»` հայտարարել է Բաքվում Ֆրանսիայի դեսպանը:
-
25.05.2018|
13:28
Երիտասարդ ռեժիսոր ՄԱՆԵՆ (ՄԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ) «Ադապտացիա» ֆիլմի համար արժանացել է ՀՀ նախագահի 2017 թ. երիտասարդական մրցանակին : Էքսպերիմենտալ, վավերագրական իր ֆիլմը Մանեն նկարահանել է 2017-ին, Երևանում: Հերոսները մեր քաղաքի բնակիչներն են: Առանցքում՝ փոփոխվող ու անփոփոխ ժամանակը:
-
25.05.2018|
09:04
Մայիսի 28-ին կնշենք Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը: Երևի առավելագույն նվերը ինքն իրեն Հայաստանը հոբելյանի առիթով արեց թավշե հեղափոխությամբ, որ քաղաքականից ու տնտեսականից բացի պիտի անպայման ունենա գաղափարական վերարժևորման նշանակություն: