-
27.04.2018|
12:26
Թուրքական ընդդիմության նախագահի պաշտոնի միասնական թեկնածու գտնելու փորձերը՝ ի դեմս նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի, տապալվել են` հայտարարել է վարչապետ Բինալի Յիլդիրիմը:
-
27.04.2018|
12:25
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում խոսել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման ձևաչափերի տարբերակների մասին: «Մենք ունենք երեք կամ չորս ժամանակացույց և հինգ վայր»,- ասել է Թրամփը: Նա չի բացառել, որ հանդիպումը հնարավոր է չկայանա։
-
27.04.2018|
12:24
ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ մուսուլմանական բոլոր երկրները պետք է միավորվեն ԱՄՆ-ի դեմ: «Իրանը հաջողությամբ դիմակայում է ԱՄՆ-ի և մյուս գոռոզամիտ տերությունների բռնակալությանը: Մենք կշարունակենք պայքարել»,- հայտարարել է Համենեին:
-
27.04.2018|
12:23
Դաշինքը ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նոր հանդիպում է նախապատրաստում և միտված է երկխոսության, որովհետև այժմ հարաբերություններում լարվածությունը շատ մեծ է` հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների՝ ապրիլի 27-ից առաջ մամուլի ասուլիսում:
-
27.04.2018|
12:23
«Ես կարծում եմ, որ դա սխալ մեկնաբանություն է, որովհետև Ռուսաստանը, ինչպես նաև որևէ ուրիշ երկիր, չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»,- այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
-
27.04.2018|
12:22
ԱՄՆ Սենատը հաստատել է Մայք Պոմպեոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:
ԿՀՎ նախկին ղեկավարի օգտին կողմ է քվեարկել 57 սենատոր, դեմ՝ 42:
-
27.04.2018|
12:21
ԱՄՆ-ը դրվատել է Հայաստանի ժողովրդին՝ երկխոսության մեջ մտնելու և սեփական ինքնիշխան ապագան ժողովրդավարական ու խաղաղ մեթոդներով ամրապնդելու համար:
-
27.04.2018|
11:16
Ուշադրություն դարձրի՞ք` երեկ ինչ արագություն էին հավաքել հայ-ռուսական ու ռուս-հայկական հարաբերությունները:
-
27.04.2018|
10:40
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Նախագահ վերընտրվելուց հետո սա նրա առաջին արտասահմանյան այցն է և որոշակի ցուցադրական սիմվոլիկ բնույթ ունի` ի նշան Բաքվի ու Անկարայի փոխհարաբերությունների հատուկ մակարդակի:
-