ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հետևում է Հայաստանի իրավիճակին երկրի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո` Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱԿ ԽՎ նախագահ Ջորջ Ծերեթելին:
«Բնականաբար ողջունում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց «Ելք» դաշինքին անդամակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կատարվածը «միանշանակ հաղթանակ» համարելով:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահը հայտարարություն է տարածել` կոչ անելով «անհապաղ ազատել շարժման բոլոր ակտիվիստներին». «Վերջին մեկ շաբաթվա «Օրինաց երկիր» կուսակցության խոհեմ քաղաքական հայտարարությունները՝ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ, երաշխավորեցին իրավիճակի խաղաղ և անցնցում հանգուցալուծումը: ՈՒստի, հայտարարում եմ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը եղել և մնում է համաժողովրդական շարժման հետ:
Հայաստանի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանում ժողովրդավարության հստակ չափանիշ է, բրիտանական BBC-ին տված հարցազրույցում ասել է հրաժարական տված վարչապետ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը։
Այսօր առավոտյան առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, այնուհետև առաջարկում էին, որ հրաժարական տա մեկ ամսից, իսկ ավելի ուշ ինձ առաջարկեցին, որ նա հրաժարական տա ապրիլի 25-ին` հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. ՙԺողովուրդ ջան, Հայաստանում երկար տարիներ հաստատված է եղել ատելության, վրեժխնդրության, վենդետայի մթնոլորտ, ես ուզում եմ ևս մեկ անգամ մենք իրար հետ արձանագրենք, որ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է»:
Նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ, որ մեր քաղաքական այս շարժման` թավշյա հեղափոխության մեջ աշխարհաքաղաքական ոչ մի կոնտեքստ, ոչ մի դավադրություն գոյություն չունի` ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ցեղասպանությունն իր համար անցյալ է, հայ ժողովուրդն այլևս երբեք չի պարտվելու, որովհետև մենք հաղթած, հաղթանակի ժողովուրդ ենք:
«Ինչպես Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ ստացա ձեր լիազորությունը, այնպես էլ խնդրում եմ՝ նորից լիազորելու վարչապետի պաշտոնակատարի հետ բանակցելու ժողովրդին իշխանությունը անցնցում փոխանցելու շուրջ»` Հանրապետության հրապարակում ելույթի ավարտին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...