-
21.04.2018|
12:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման օրինագիծը` կողմ է քվեարկել 450 պատգամավորից 386-ը:
-
21.04.2018|
12:28
Բրյուսելից երեկ երեկոյան Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել ԵՄ ղեկավարները` ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
-
21.04.2018|
12:27
Երկար տարիներ աշխատելով Սերժ Սարգսյանի հետ, մենք՝ շախմատիստներս, ավելի քան զգացել ենք նրա պատրաստակամությունն ու նվիրումը՝ անել ամեն ինչ Հայաստանի ու հայ ժողովրդի նվաճումների համար։
-
21.04.2018|
12:25
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզերում բողոքի ակցիաներ կազմակերպելու լուրերը հերքել է: Նախարարությունից ասել են, որ մարզերում տիրում է հանգիստ և բնականոն մթնոլորտ՝ բացառությամբ մեկ-երկու դեպքերի:
-
21.04.2018|
12:24
Այսօրվա ժողովրդական ակցիաները, փողոցներ փակելու գործողությունները եղել են զանգվածային` երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
-
21.04.2018|
12:23
Երեկ Վանաձորում հորդառատ անձրևի տակ տեղի ունեցավ երթ, որին ավտոմեքենաները համատարած միանում էին ձայնային ազդանշաններով։ Երթը տասնյակ ոստիկանների հետ անձամբ վերահսկում էր ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանը։
-
21.04.2018|
12:22
Երեկ ժամը 18-ին Գյումրու Թատերական հրապարակում հանրահավաքին հաջորդած երթը ընթացքում դարձավ ավելի բազմամարդ: Երթի մասնակիցներն անցան քաղաքի մի շարք փողոցներով, զուգահեռ մեքենաներն էին միանում ազդանշաններով: Երթի մասնակիցներին ուղեկցում էին մեծ թվով ոստիկաններ:
-
21.04.2018|
12:21
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, հորդորելով բողոքի ակցիաների կազմակերպիչներին՝ «չառաջնորդվել միայն ներքին քաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների և խնդրահարույց թեմաների մասին»:
-
21.04.2018|
12:20
Նիկոլ Փաշինյանն ուրբաթ երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված բազմամարդ հանրահավաքում անդրադարձավ իշխանական ճամբարից հնչեցված երկխոսության կոչերին:
-
21.04.2018|
12:19
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը.