ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակելու մասին` հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի:
Կրեմլում հետևում են Հայաստանի իրադարձություններին և հույս ունեն, որ ամեն ինչ կլինի օրենքի շրջանակում` լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Հայաստանում բողոքի ցույցերին: AFP լրատվական գործակալությունը «Հայ ցուցարարները պահպանում են ճնշումը, մինչ նախկին նախագահը դառնում է նոր վարչապետ» վերնագրով հոդվածում գրում է, որ չորեքշաբթի Երևանում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով ՀՀ իշխանությունների դեմ:
Ոստիկանությանը ներկայացվել է բաժիններում անչափահասներին առանց հիմքերի պահելու անթույլատրելիության և նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Իշխանությունը դատապարտում է ցանկացած անօրինական գործողություն, լրագրողի աշխատանքի նկատմամբ ցանկացած սահմանափակում` ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Ոստիկանության Երևանի վարչության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 84 անձ` ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Երևանում ցուցարարները փորձեցին փակել Մաշտոցի պողոտան Ֆրանսիայի հրապարակին հարող հատվածում, ոստիկանները թույլ չտվեցին: Բողոքի ակցիայի մասնակիցները կանգնեցին պողոտայի լայնքով՝ հետիոտնային անցումի վրա, և մի քանի րոպեով խոչընդոտեցին տրանսպորտի երթևեկությունը:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսով շնորհավորել է վարչապետ Սերժ Սարգսյանին` ասել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավար
Վիկտոր Սողոմոնյանը:
«ՈՒսանող չկա, մարդ չկա, էլ չեմ քշելու»,- այսօր երթուղային տաքսու վարորդներից մեկը զայրացած ասաց, հետն էլ հավելեց. «Բաղրամյան փողոցում ոնց որ մայիսի 1-ը լինի»:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...