«ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հարվածները ցույց տվեցին սիրիական ռեժիմին ու նրանց դաշնակից Իրանին ու Ռուսաստանին, որ նրանք այլևս չեն կարող շարունակել այդ մարդկային ողբերգությունը, և առնվազն պարտավոր են դրա համար թանկ վճարել»:
Թուրքիան ողջունել է Սիրիայի կառավարության դեմ օդային հարձակումները, հաղորդում է «Ռոյթերզը» ` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին: «Մեր համոզմամբ, ԱՄՆ-ի և դաշնակիցների քայլերը համարժեք են ստեղծված իրադրությանը», ֊ ասել է ԱԳՆ պաշտոնյան:
Արցախի պետական համալսարանում ապրիլի 16-ին կկազմակերպվի գրքերի տոն: «Էդիթ Պրինտե հրատարակչության նախաձեռնությամբ հայկական երկրորդ հանրապետությունում կանցկացվի գրքերի ցուցահանդես-վաճառք: Իրադարձության շրջանակում նախատեսվում է կազմակերպել գրքի արժևորմանը նվիրված քննարկում, հանդիպում բուհի ուսանողների հետ:
«Երկիր ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ապրիլի 15-ին ժամը 16:00-ին Գյումրի քաղաքում բողոքի ակցիա է իրականացնելու:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ որպես պաշտոնական նվագախումբ, հրավիրված է մասնակցելու ապրիլի 15-ից մայիսի 1-ը կայանալիք Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին։
Մի շտապեք հրճվել, եթե համակրում եք նրան, կամ ողբալ, եթե հակակրում եք: Նիկոլ Փաշինյանը հերթական հերթապահ հայտարարությունն է արել, որ կհեռանա քաղաքականությունից, եթե հավաքվեն տասնյակ հազարներ, իսկ ինքը չիրականացնի իր ծրագիրը:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...