Վաշինգտոնի և Պեկինի պատժամիջոցների սահմանման սպառնալիքը կողմերին հարկադրել է ցուցադրել ռազմական նավատորմի հզորությունը Հարավչինական ծովում` գրել է ռազմական վերլուծաբան Միննի Չանը South China Morning Post-ում:
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը 75 հազար եվրո գրավի դիմաց դուրս է եկել Նոյմյունսթերի բանտից` ուղիղ հեռարձակումը վարում էր NTV հեռուստաալիքը:
ՌԴ-ի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանը մեղադրեց Մեծ Բրիտանիային Սկրիպալների գործը «սարքելու» մեջ: Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Կարեն Պիրսը հայտարարեց, որ իր երկրի գործողությունները համապատասխանում են միջազգային նորմերին և ռուսական կողմի` իր փորձագետներին հետաքննությանը մասնակցելու պահանջը հիշեցնում է հրդեհի հետաքննությանը հրձիգի մասնակցության պահանջ:
«Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ համ քայլերթ է անում, համ էլ որոշում, թե քանի մարդ է հարկավոր, որ կարողանան Բաղրամյան փողոցը փակել և թույլ չտալ, որ պատգամավորները մասնակցեն վարչապետի ընտրությանը:
ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած պատժամիջոցների նոր ցանկում 24 բարձրաստիճան պաշտոնյաներ և ազդեցիկ գործարարներ են, մեկ տասնյակից ավելի ընկերություններ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է Ներքին գործերի նախարարության, Պատիժների իրականացման դաշնային ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության ու Քննչական կոմիտեի 11 գեներալի և նոր նշանակումներ է արել:
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ, որ նանդիպման սկզբում հետաքրքրվել է Իտալիա և Վատիկան նրա այցի ընթացքով:
Գերմանիայի իշխանությունները որոշել են կալանքից ազատել Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին: Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամասի հանրային դատախազը հայտարարել է, թե անկախական գործիչը կարող է 75 հազար եվրո գրավի դիմաց ազատորեն շրջագայել Գերմանիայի տարածքում, մինչև դատարանը վերջնական որոշում կկայացնի նրան Իսպանիային արտահանձնելու հարցով:
Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը դուրս է եկել ծայրահեղ ծանր վիճակից և սկսել է ապաքինվել, հայտնում են բրիտանացի բժիշկները: «Բուժումն արդյունք է տալիս, Սկրիպալի վիճակն արագորեն բարելավվում է»,- «Ռոյթերզին» ասել է Սոլսբերիի հիվանդանոցի տնօրենը:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...